accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

«Մեր իմացած ձևերով»

0

«Արևի շող» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արտյոմ Սահակյանը, ով տեղաշարժվում է սայլակով, լուսանկարել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի մուտքի թեքահարթակը: Մեզ հետ զրույցում նա նշում է. «Տեսնելով, որ լուսանկարում եմ  թեքահարթակը, ինձ մոտեցավ բաժնի հերթապահը և պարզաբանումներ խնդրեց: Ես էլ խոստովանեցի, որ նման «հրաշք» թեքահարթակ առաջին անգամ եմ տեսնում: Հերթապահը փորձում էր համոզել, որ թեքահարթակը հարմար է, և կարող եմ փորձել բարձրանալ»:

Disabilityinfo-ի հետ զրույցում ՊՊԾ դասակի ավագ ոստիկան Արամ Զեյնալյանը տեղեկացրեց, որ թեքահարթակը կառուցել են 2013-ին՝ ՀՀ ոստիկանությունից ստացած նամակի պահանջով: Այն հարցին, թե փորձե՞լ են թեքահարթակը կառուցելիս քաղաքաշինական որևէ նորմ գտնել կամ համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ,  պարոն Զեյնալյանը նշեց. «Դե, մեր իմացած ձևերով բազալտով  սարքել ենք»:

Վերջում էլ հավելեց, որ ցանկացած շենք մտնելիս էլ հաշմանդամություն ունեցող անձինք, երևի, օգնության կարիք ունեն, և իրենք էլ պատրաստակամ  են օգնելու  յուրաքանչյուրին:

Իսկ Արտյոմ Սահակյանը հավելում է. «Էլ ինչո՞ւ են կառուցել այդ թեքահարթակը, եթե այն իր նպատակին չի ծառայելու, և ինձ, միևնույն է, ներս մտնելիս օգնելու են»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.