accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Դաշտային ծաղիկներով

0

«5W կանանց մասին» նախագիծը պատմում է հաշմանդամություն ունեցող հինգ մայրերի, նրանց փոքրիկների ու մայրանալու բերկրանքի մասին: Նախաձեռնության նպատակն է կոտրել հաշմանդամություն ունեցող կանանց մասին կարծրատիպերը և նպաստել նրանց վերարտադրողական իրավունքի մասին հասարակության իրազեկության բարձրացմանը:

Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում` Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Պատմություն առաջին

 

Աշխեն Քեշիշյանը լրագրող է, ապրում է Երևանում:

Աշխենը տեղաշարժվելու դժվարություն ունի:

«Մենք ծանոթացանք սոցիալական ցանցերից մեկով, հետո ինքն եկավ իմ աշխատավայր դաշտային ծաղիկներով ու «Կինդեր» շոկոլադով: Այդպես սկսվեց մեր սիրային նովելը: Մոտ մեկ տարի միասին էինք, համարյա առավոտից իրիկուն: Մի խոսքով, սիրում էինք իրար: Հիմա նայելով Արեգին, գոնե գիտեմ, որ նա սիրո, շատ մեծ սիրո պտուղ է»:

10524635_669582789784176_4244520205950917672_o

«Ծնողներս փոքրուց բոլոր որոշումները թողնում էին ինձ վրա, ասելով՝ դու գիտես, քո կյանքն է: Երբ մի բան որոշում էի, նրանք անպայման աջակցում էին: Երբ Արեգը ծնվեց, տատիկս ու հայրս օգնում էին որդուս մեծացնելու: Հայրս նույնիսկ լողացնելիս էր օգնում… Ֆինանսական դժվարությունները ևս ընտանիքիս աջակցությամբ եմ հաղթահարել»:

10561761_669582799784175_2338965300500291432_n

«Մայրանալն ուժի հարց չէ, այլ ընտրության… Աստված տալիս է, ու դու չես որոշում, պարզապես չես կարողանում հրաժարվել: Իմ ընտանիքում ոչ ոք չասաց «աբորտ» բառը: Ես ինձ չեմ հիշում ավելի թեթև, ուժեղ, պինդ, առույգ ու երջանիկ, քան հղիության ինը ամիսների ընթացքում»:

«Արեգի հայրիկը հեռու է մեզանից, ու ես բալիկիս համար հեքիաթ եմ հորինել: Նրան ասել եմ, որ իր հայրիկը հեռու երկիր է գնացել ու վերադարձի ճանապարհին ինքնաթիռը փչացել է: Գիտի, որ հայրիկը սիրում է իրեն… Մենք միասին նկարում ենք, երգում, Ռուբեն Հախվերդյանի «Նավակը» մեր երգն է»:

10497181_669583333117455_2334690794160552157_o

«Արեգի մեջ այնքան դրական բաներ կան… Նման է իր հայրիկին:

Երբ մայրանում ես, ուզում ես երկրորդ, երրորդ բալիկին էլ լույս աշխարհ բերել… Ուզում եմ հաջորդ փոքրիկս լիարժեք ընտանիքում ծնվի:

Դժվարությունները հետևում են մնացել…»

10515251_669582979784157_2309429271356341355_o

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.