accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Մարդու իրավունքների կոպիտ խախտումով

0

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն նախագահ Զարուհի Բաթոյանը բաց նամակ է տարածել, որում ասվում է.

«Հարգելի armlur.am կայքի խբագրություն,

2014թ. –ի Հուլիսի 2-ին ձեր հրապարակած «Հայուհու մերկ լոգանքն Իսակովի պողոտայում (ֆոտո, վիդեո)» հրապարման մեջ հստակ երևում է, որ կինը հոգեկան առողջության խնդիր ունի: 

Ձեր կայքի վարքագիծն անընդունելի է, քանի որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է արձանագրվել և անպարկեշտ ձևով ստորացվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող ՀՀ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը:

Բացի այդ լրագրողական պրոֆեսիոնալիզմին հարիր չէ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց ծաղրի ենթարկելը և դրանով սենսացիա ստեղծելը:

Պահանջում ենք անհապաղ հեռացնել վերը նշված հրապարակումը»:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.