accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

«Արփին իսկապես Աստծո պարգև է»

0

«5W կանանց մասին» նախագիծը պատմում է հաշմանդամություն ունեցող հինգ մայրերի, նրանց փոքրիկների ու մայրանալու բերկրանքի մասին: Նախաձեռնության նպատակն է կոտրել հաշմանդամություն ունեցող կանանց մասին կարծրատիպերը և նպաստել նրանց վերարտադրողական իրավունքի մասին հասարակության իրազեկության բարձրացմանը:

Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագրի շրջանակներում` Նորվեգիայի Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Պատմություն երրորդ

 

Հենրիետտա Խաչատրյանը տեղաշարժման դժվարություն ունի:

Նրա դուստրը՝ Արփին, արդեն  2.5 տարեկան է:

«Ծանոթացել ենք «Ազգային առաջնորդության ինստիտուտի» ծրագրի շրջանակներում: Ես կամավոր էի և օգնում էի հաշմանդամություն ունեցող մյուս անձանց տարբեր ոլորտներում: Հակոբը մասնակցում էր անգլերենի դասընթացների: Սկզբում պարզապես ընկերներ էինք, ու երբևէ մտքներովս չէր էլ անցնում, որ կարող ենք այլ հարթության վրա շփվել»:

«Առաջինը ես ասացի, որ սիրում եմ: Հակոբը պարզապես հարցրեց, թե ինչի՞ համար եմ սիրում: Պատասխան չունեի` նման բաները բառերով չէ, որ բացատրվում են: Նրա համար երևի մի փոքր անսպասելի էր, բայց ամեն դեպքում այն փաստը, որ առաջինը խոստովանեցի, վատ արձագանք չունեցավ: Արդյունքն ինձ դուր է գալիս` մենք այսօր հրաշք աղջիկ ունենք: Միայն հետո իմացա, որ Հակոբն իր աղոթքներում խնդրել է Բարձյալին, որ եթե մի աղջիկ սիրի իրեն, այդ մասին ինքը խոստովանի՝ առանց իր քայլերին սպասելու»:

IMG_2315

«Սկզբում մեր ընտանիքում անհանգստություն կար. ծնողներս տեսողության խնդիր ունեցող մարդու հետ շփման փաստի առաջ էին կանգնել: Մենք հաղթահարեցինք բոլոր խոչընդոտներն ու այսօր համերաշխ, կայացած ու ջերմ ընտանիք ենք: Ինչպես բոլորը, այնպես էլ մենք` երբեմն վիճում ենք, բայց դա մի քանի րոպե է տևում: Մենք տարաձայնությունից հետո հաշտվելու խնդիր չենք ունենում` պարզապես սկսում ենք խոսել, ու ամեն ինչ անցնում է: Առհասարակ շատ բան եմ սովորում Հակոբից: Մեր միջև մեկ տարվա տարբերություն կա, բայց նրա կողքին ես ինձ ավելի փոքր ու թույլ եմ զգում»:

IMG_2310

«Հակոբը ուժեղ ու կայացած տղամարդ լինելով հանդերձ նուրբ հոգի ունի ու շատ ռոմանտիկ է: Դժվարանում եմ նրա ռոմանտիկ արարքները հիշել: Շատ են եղել, ու մեկը մյուսից գեղեցիկ: Երջանիկ եմ նրա հետ, ու եթե ես ընտրեի, թե ո՛ւմ հետ պիտի ճակատագիրս կապեի, նրան կընտրեի: Նա երազանքներիս տղամարդն է ու մի բան էլ ավելին: Իսկ մեր 2,5 տարեկան Արփին իսկապես Աստծո պարգև է»:

IMG_2342

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.