accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Սահմանադրության օրվան ընդառաջ

0

Հուլիսի 4-ին` ՀՀ Սահմանադրության օրվան ընդառաջ, «No Problem» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 6-րդ մրցաշարը: Այն կարզմակերպել էին «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ն և «Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպությունը:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը իր ողջունի խոսքում նշեց, որ ՀՀ կառվարությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան և այն համապատասխանում է մեր սահմանադրությանը, սակայն հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը չեն կարողանում օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից: Նա լրագողներին կոչ արեց ավելի ուշադիր և աջակցող լինել հաշմանդամություն ունեցող անձանց  շահերի և իրավունքների մասին բարձրաձայնելիս:

Մրցանակային տեղերի համար պայքարում էին Դարցի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գիլոյանը, հեռացատկորդ, ատլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր Սաթենիկ Հովհաննիսյանը, հայտնի լրագրողներ և սպորտային մեկնաբաններ հաշմանդամություն ունեցող անձիք, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Կանանց պայքարում հաղթեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդավար  Մարինե Կարապետյանը, իսկ տղամարդկանց մրցապայքարի հաղթող դարձավ «Առավոտ» օրաթերթի լրագրող Աշոտ Հակոբյանը:

Լուսանկարները՝ ստորև:

IMG_3249 IMG_3265

IMG_3327 IMG_3341 IMG_3361 IMG_3410

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.