accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Լիա Սայադյան

Disabilityinfo.am կայքի լրագրող, թարգմանիչ։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և Վարշավայի պետական համալսարանը։

Դաունի համախտանիշով ութ հաջողակները

0

Թերևս ամենատարածված հարցերից մեկը, որ հաճախ ենք տալիս ինքներս մեզ, հետևյալն է. ինչպե՞ս հասնել հաջողության, և ո՞րն է դրա գրավականը: Ձեզ ենք ներկայացնում ութ հաջողակների պատմությունները, որոնք ընթերցելով, կարծում ենք, կգտնեք այդ հարցերի պատասխանները: 

Քարեն Գաֆֆնի

1.Karen Gaffney

Քարեն Գաֆֆնին 34 տարեկան է և ղեկավարում է ոչ առևտրային մի կազմակերպություն, որն օգնում է հաշմանդամություն ունեցող, մասնավորապես Դաունի համախտանիշով երեխաներին` ադապտացվել հասարակությանը: Թեպետ Քարենի ձախ ոտքը կաթվածահար է, նա ճանաչվել է աշխարհում Դաունի համախտանիշով առաջին մարդը, ով կարողացել է լողալով անցնել Լա-Մանշը: Դրանից հետո Գաֆֆնին ևս մի քանի ռեկորդ է սահմանել, դարձել Պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալակիր: Իսկ վերջերս էլ ստացել է Օրեգոն նահանգի Փորթլենդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Պաբլո Պինեդա

2.Pablo Pineda

Իսպանացի դերասան Պաբլո Պինեդան 2009-ին Սան-Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ ստացել է «Արծաթե խեցի» մրցանակը` «Ես նույնպես» ֆիլմում լավագույն դերակատարման համար: Ապրում է Մալագայում, աշխատում քաղաքապետարանում, ինչպես նաև դասավանդում է: Պաբլոն մի քանի դիպլոմ ունի` մանկավարժի, արվեստի բակալավրի և մանկավարժական հոգեբանության: Երբ Սան-Սեբաստյանից վերադարձել է Մալագա, այնտեղ նրան էր սպասում հերթական` «Քաղաքի վահան» մրցանակը ` քաղաքապետ Ֆրանսիսկո դե լա Տորրեի կողմից:

Թիմ Հարրիս3.Tim-Harris-headshot

Թիմ Հարրիսը զբաղվում է ռեստորանային բիզնեսով: Նրան է պատկանում Tim’s Place «ամենաընկերասեր ռեստորանն աշխարհում», որը բացի ավանդական ճաշատեսակներից, հաճախորդներին առաջարկում է Թիմի անվճար գրկախառնությունները: Ռեստորանի բացման պահից` 2010թ.-ից ի վեր, Թիմը ձեռք է բերել ավելի քան 22.000 հաճախորդ:

Միգել Տոմասին

4. Miguel Tomasin

Միգել Տոմասինին անվանում են էքսպերիմենտալ երաժշտության գուրու: Նա թմբկահար է և ունի իր սեփական խումբը` Reynols: Թողարկել է նաև երկու սոլո ձայնասկավառակներ, որոնցից մեկը փաթեթավորված է եղել գուլպայի մեջ, իսկ մյուսը կրել է «Հարցազրույց ինքս ինձ հետ» անվանումը: Միգելը պարբերաբար ելույթ է ունենում դպրոցներում և հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված կենտրոններում` կատարելով ինչպես իր, այնպես էլ հայտնի ռոք երաժիշտների երգերը:

Պաուլա Սաժ

5. Paula SajՊաուլա Սաժը ծնվել է Շոտլանդիայում 1980 թ.: Ոչինչ չի խանգարել նրան նկարահանվել մի քանի ֆիլմերում, խաղալ նեթբոլ և դառնալ հաջողակ իրավաբան: Բրիտանական «Կյանքից հետո» ֆիլմի համար ստացել է BAFTA մրցանակը «Լավագույն դեբյուտ ֆիլմում»  անվանակարգում: Պաուլան այժմ իրավաբանական աջակցություն է ցուցաբերում Ann Craft և Mancap միջազգային հիմնադրամներին:

Ռոնալդ Ջենքիս

6. Ronald Jenkees

Ռոնալդ Ջենքիսը 25 տարեկան է, հաջողակ երաժիշտ և կոմպոզիտոր: Ռոնալդը դաշնամուրով է զբաղվել չորս տարեկանից: 17 տարեկանում սկսել է տարածել իր հոլովակները Youtube-ում` Big Cheez ծածկանվամբ: Հենց այդ ժամանակ էլ թողարկել է իր առաջին` Straight Laced by Fish ալբոմը: Նրա հոլովակները համացանցում շատ արագ մեծ ճանաչում գտան, սական վճռորոշ դեր խաղաց սպորտային նորությունների ESPN.com էջի առաջարկը` գրել երաժշտություն էջի պոդքաստի համար: Մեկ տարի անց թողարկվեց Ռոնալդի առաջին` Ronald Jenkees ստուդիական ալբոմը:

Ստեֆանի Գինզ

7. stephane ginnsz-DUO

Ստեֆանի Գինզը կինոյի պատմության մեջ Դաունի համախտանիշով առաջին դերասանուհին է: 1996 թ. թողարկված «Դուո» ֆիլմը դարձավ սենսացիա և արժանացավ բազմաթիվ մրցանակների` ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ, Չիկագոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ, Wasserman-ի մրցանակ` լավագույն կինոմատոգրաֆիայի համար, մրցանակներ Warner Brothers և Մարտինա Սկորսեզե ընկերությունների կողմից: Ֆիլմի թողարկումից տարիներ անց Ստեֆանին դարձավ բժշկական գիտությունների դոկտոր` ստանալով գիտական աստիճան Մարիլենդ նահանգի Ուոլտեր Ջոնսոնի Համալսարանում: Իսկ բուհում սովորելու տարիներին Ստեֆանին նկարահանվում էր գովազդներում, ինչպես նաև խաղում թատերական մի քանի ներկայացումներում:

Մարիա Նեֆեդովա

8. Tatyana Nefedova

Մարիա Նեֆեդովան ապրում է Մոսկվայում և մինչև վերջերս հանդիսանում էր Ռուսաստանում Դաունի համախտանիշ ունեցող միակ աշխատողը: Մարիան աշխատում է Downside Up կենտրոնում` որպես մանկավարժի օգնական` օգնելով մասնագետներին Դաունի համախտանիշով երեխաների հետ խմբակային պարապմունքներ անցկացնել: Բացի կենտրոնում աշխատելուց` խաղում է նաև «Простодушных» թատրոնի ներկայացումներում, բացի այդ նաև նվագում է ֆլեյտա:

 

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.