accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Լիա Սայադյան

Disabilityinfo.am կայքի լրագրող, թարգմանիչ։ Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և Վարշավայի պետական համալսարանը։

Առաջին անգամ նշվեց մատչելիության օրը

0

Հունվարի 17-ին առաջին անգամ նշվեց մատչելիության օրը: Կազմակերպիչները Շոտլանդիայում բնակվող մի խումբ հաշմանդամություն ունեցող անձինք են, ովքեր հույս ունեն, որ սա կդառնա ավանդական:

Իրադարձությունը հովանավորում է Euan’s Guide հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ինտերնետային էջը:

Մատչելիության օրվա նպատակն է հասարակությանը ծանոթացնել, ինչպես նաև տեղեկացնել այն բոլոր վայրերի, հաստատությունների, ծառայությունների մասին, որոնք մատչելի ու հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միջոցառումները կազմակերպվել են Միացյալ Թագավորության ամբողջ տարածքում: Ներկայացնենք մի քանի միջոցառումներ:

- Հաշմանդամություն ունեցող մի խումբ մարդիկ նախապես ընտրել էին օրինակ Անգլիական Դերբի թաղամասը, այցելել որքան հնարավոր է շատ հասանելի վայրեր և լուսանկարվել այդ վայրերում, իսկ հենց հունվարի 17-ին այդ լուսանկարները ներկայացրել հանդիսատեսին:

- Անգլիայի արվեստի տունն էլ հաշմանդամություն ունեցող անձանց համար էքսկուրսիաներ է կազմակերպել մշակույթի հասանելի վայրեր՝ Old Drury Lane գրադարան և այլուր:

- BlueAssist UK Ltd կազմակերպությունը ներկայացրել է կապի այն միջոցները (հեռախոս, հեռախոսի հավելված), որոնց միջոցով հաշմանդամություն ունեցող անձինք կարող են օգնություն կանչել արտակարգ իրավիճակների ժամանակ:

Հատուկ այս օրվա համար ստեղծվել է նաև http://www.disabledaccessday.com/ էջը, որում հնարավոր է գտնել օրվան նվիրված իրադարձությունների մասին տեղեկատվությունը:

Միջոցառումների ցուցակը շատ երկար է՝ վստահաբար պայմանավորված Միացյալ Թագավորությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի վայրերի, ինչպես նաև ծառայությունների առատությամբ ու բազմազանությամբ: Իսկ ինչպիսի՞ն կլիներ միջոցառումների ցուցակը, եթե այս օրը նշվեր նաև Հայաստանում…

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.