ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

«Դիսըբիլիթի ինֆոն» տեղեկատվական հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը Հայաստանում: Կազմակերպությունը ստեղծվել է հաշմանդամություն ունեցող լրագրողների կողմից:  

ԻՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

Բարձրացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանք սերմանելու համար:

Նպաստում ենք հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամների, լրագրողների, մանկավարժների և այլ մասնագետների կարողությունների զարգացմանը` հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիակատար և արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար:

Հավաքում ենք անհրաժեշտ տեղեկատվություն, ներառյալ` վիճակագրական ու հետազոտական տվյալներ, որոնք հնարավորություն կտան մշակելու և իրականացնելու անհրաժեշտ քաղաքականություն Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը նպաստելու համար:

Իրականացնում ենք գործողություններ՝ ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ մյուս անձանց հետ հավասար հիմունքներով կարողանան փնտրել, ստանալ և տարածել տեղեկություններ իրենց նախընտրած և մատչելի միջոցներով:  

ԻՆՉՊԵՍ

  • Տեղեկատվական կենտրոնի և մեդիահարթակների միջոցով տեղեկություններ ենք տարածում խնդրի մասին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաների իրավունքներին:
  • Ներգրավում ենք հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին` ստեղծելով խնդիրների մասին բարձրաձայնելու և իրենց կարծիքն արտահայտելու հավասար հնարավորություններ:
  • Կազմակերպում ենք քննարկումներ լրագրողների և լրատվական կազմակերպությունների, այլ ոլորտների մասնագետների համար:
  • Համագործակցում ենք ՀՀ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, այլ իրավաբանական անձանց և անհատների հետ:
  • Մշակում ենք մասնագիտական ուղեցույցներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ և նրանց համար աշխատելու համար, ստեղծում էլեկտրոնային ռեսուրսներ:
  • Կազմակերպում ենք դասընթացներ հաշամանդամություն ունեցող երիտասարդների, երեխաների, ծնողների համար և իրականացնում խորհրդատվություն:
  • Ձայնագրում ենք խոսող գրքեր և ստեղծում այլ ռեսուրսներ հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար:
  • Հավաքում ենք տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծառայությունների, պետական և ոչ պետական ծրագրերի, հայաստանյան իրավիճակի մասին, իրականացնում ենք ուսումնասիրություններ և կազմում զեկույցներ և օրենսդրական առաջարկներ:
  • Իրականացնում ենք հանրային, մշակութային միջոցառումներ և հաշմանդամության խնդրի լուծմանն ուղղված քարոզարշավներ:

 ԻՆՉՈՒ՞

Մենք գիտակցում ենք, որ ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից, որը կարող է փոփոխություն բերել մարդկանց մտածելակերպի, վարքագծի, արժեհամակարգի մեջ, կոտրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին կարծրատիպերը և խթանել հավասար հնարավորությունների ստեղծումը նրանց համար:

Ե՞ՐԲ

Մեր թիմը ձևավորվել և սկսել է աշխատել 2012 թվականից: Որպես հասարակական կազմակերպություն «Դիսըբիլիթի ինֆոն» պաշտոնապես գրանցվել է 2014 թ. փետրվարի 19-ին: Գրանցման վկայական #03Ա950303։  

ՄԵՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԸ

www.disabilityinfo.am-ը տեղեկատվական հարթակ է հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամների, լրագրողների, մանկավարժների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրազեկ լինել: Մենք պատրաստում ենք նյութեր` հիմնված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա:

www.ikin.am-ը մեր ստեղծած առաջին հայկական բլոգն է հաշմանդամություն ունեցող կանանց համար և նրանց կողմից: Բլոգի նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց քննարկելու իրենց հուզող հարցերը և համատեղ լուծումներ առաջարկելու դրանց:

www.parents.disabilityinfo.am «Բոլորակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակի նպատակն է բազմակողմանի տեղեկություն տրամադրել ընտանիքներին` ծնողների և երեխաների իրավունքների և անհրաժեշտ ծառայությունների մասին: Հարթակի ստեղծմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտների մասնագետներ և շահագրգիռ այլ անձինք: