ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Հաշմանդամություն ունեցող երիտասարդների վերարտադրողական առողջության հիմնախնդիրները». ուղեցույց լրագրողների համար

Ներբեռնել

«Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտություն

Արված բացահայտումների հիման վրա մշակվել են հիմնավոր առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների և այլ ցանկալի միջամտությունների վերաբերյալ:

Ներբեռնել

Հաշմանդամության խնդրի լուսաբանումը

Աշխարհի բոլոր երկրներում եւ հասարակության ցանկացած խմբում կան հաշմանդամություն ունեցող մարդիկ (բնակչության 7-10 տոկոսը): Հաշմանդամության պատճառներն ու հետեւանքները տարբեր երկրներում տարբեր են: Այդ տարբերությունները պայմանավորված են սոցիալ-տնտեսական իրավիճակով եւ պետության` իր քաղաքացիների բարեկեցության ապահովմանն ուղղված միջոցառումներով:

Ներբեռնել

Առաջարկներ լրագրողներին հաշմանդամության խնդրի լուսաբանման համար

Հաշմանդամության խնդրի լուսաբանման ժամանակ հարցազրույց վերցրեք հաշմանդամություն ունեցող մարդուց: Առաջին դեմքով խոսքը հետաքրքիր և կենդանի կդարձնի Ձեր լուսաբանումը և մտորելու առիթ կտա լսարանին: Ցանկալի է, որ նյութն ունենա հերոս: (Շարունակությունը՝ կից նյութում)

Բառեր և արտահայտություններ

Բառերն ու արտահայտությունները վիրավորելու, ինչպես նաև սփոփելու մեծ ուժ ունեն: Լրագրողը պետք է իմանա, թե այն խմբի անդամները, ում մասին գրում է, ինչպես են նախընտրում, որ իրենց անվանեն:

Ներառական լուսաբանում

Ձեր աշխատանքի ընթացքում հիշե՛ք ներառական լուսաբանման մասին:

Ինչպես լուսաբանել ներառական կրթությունը

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է որևէ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

Առաջարկներ հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները լուսաբանելու համար

Անդրադարձեք այն հոգեբանական խնդիրներին, որ ունենում են հաշմանդամություն ունեցող աղջիկները և կանայք իրենց ընտանիքում:
Կոտրեք այն կարծրատիպերը, ըստ որոնց նրանք չեն կարող լավ կին կամ հոգատար մայր դառնալ, տնային հոգսերը հոգալ, հմայիչ կամ սեքսուալ լինել և այլն: (Շարունակությունը՝ կից նյութում)

Լրագրողական էթիկա, օրինակներ և մեկնաբանություններ

Լրագրողական էթիկա, օրինակներ և մեկնաբանություններ

Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները

Ուղեցույց լրագրողների համար
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան

Ներբեռնել

Հաշմանդամության խնդրի լուսաբանման առանձնահատկությունները հայաստանյան առցանց մամուլում

Ավարտական աշխատանք

Հեղինակ՝ Աննա Կարապետյան

Ի՞նչ է սուրդոթարգմանությունը

Սուրդոթարգմանությունն օգտագործվում է խուլ կամ թույլ լսող մարդկանց հետ հաղորդակցվելու, ձայնային ինֆորմացիան նրանց հաղորդելու համար: Սուրդոթարգմանությունը լայնորեն օգտագործվում է հեռուստատեսությունում` հաղորդումների, ֆիլմերի ցուցադրության ժամանակ: Շատ հազվադեպ, սակայն պատահում են նաև համերգների սուրդոթարգմանություններ:

Ի՞նչ է տիֆլոթարգմանությունը

Տիֆլոթարգմանությունը տեսողական տարրերի ձայնային մեկնաբանությունն է, այսինքն` այն, ինչ կույրերը չեն կարող տեսնել, այս տեխնոլոգիայի շնորհիվ կարող են լսել ու պատկերացում կազմել այս կամ այն իրերի, ֆիլմերի ու հաղորդումների մասին:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին